Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Թումանյանի 145-ամյակը կնշեն Թբիլիսիում

Թումանյանի 145-ամյակը կնշեն Թբիլիսիում
14.02.2014 | 18:15

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը փետրվարի 19-ին` ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակի օրը, կանցկացնի գրական-երաժշտական երեկո:
Մասնակիցները նախ Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում կայցելեն բանաստեղծի շիրմին, ապա Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի կունենա գրական-երաժշտական երեկո։ Կհնչեն Թումանյանի բանաստեղծությունները, երգ-երաժշտություն, ելույթ կունենա «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը (խմբավար՝ Մարիա Աբուլյան)։

Դիտվել է՝ 1529

Մեկնաբանություններ